Աշնան երկրորդ ամսվա առաջին օրը` հոկտեմբերի 1-ը, արդեն 25 տարի է, ինչ նշվում է որպես տարեցների միջազգային օր: Եվ այդ օրն էլ ստիպված ենք հիշել ու արձանագրել հերթական անգամ, որ մենք ծերացող երկիր ենք: Այսօր տարեցների օրվան ընդառաջ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը: Տարեցների մասին ներկայացրած նրա վիճակագրությունը հուսադրող չէ: 63 եւ ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը ՀՀ-ում կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը (մոտ 387 600 մարդ): 65 տարին լրացած անձանց թիվը կազմում է 323 000 կամ բնակչության ընդհանուր թվի 10,8 տոկոսը: Իսկ Հայաստանում ապրում է 100 տարին լրացած 85 մարդ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներն էլ լավատեսական չեն: 2050 թ. ՀՀ-ում 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն 22-23 տոկոս: Հայաստանում գործում է տարեց եւ, կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում` 7 ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին խնամվում է շուրջ 1380 մարդ, իսկ տնային պայմաններում սպասարկվում` շուրջ 4000 մարդ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ են հաճախում` 2030-ը: Իսկ ամբողջ հանրապետությունում առկա 4 սոցիալական տներում բնակվում եւ ծառայություններ է ստանում 60 տարեց անձ: Պետական բյուջեից էլ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող երկու հասարակական կազմակերպություն: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել իրավական դաշտում տարեցների խնդիրները լուծելու համար: 2016թ. Հայաստանի մարզերում եւ Երեւան քաղաքում անցկացվել է տարեցների սոցիալական կարիքների գնահատման եւ սոցիալական ծառայություններ տրամադրելու նոր մոդելների նկատմամբ նրանց պահանջարկի ուսումնասիրություն: 2017թ. սկսվել է խնամքի ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հավաստագրման գործընթացը, ինչն էլ նպաստում է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Իսկ այս տարի էլ կառավարությունը հավանության է արժանացրել ԯԾերացման հետեւանքների հաղթահարման եւ տարեցների հիմնահարցերի լուծման ռազմավարությունը եւ դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրԯ Սպասենք ու տեսնենք, թե ինչ կփոխի այդ ծրագիրը տարեցների կյանքում:
11:21
11:11
10:52
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03