ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և դասախոսական կազմի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առաջարկով։
Ողջունելով ներկաներին՝ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից, իր դերը՝ որպես մասնագետ, Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում։
Հատուկ ներկայացուցիչը կարևորել է երիտասարդության հետ հանդիպումները, որոնց ընթացքում նաև փորձ է արվում գտնել տարածաշրջանում համընդհանուր խաղաղություն հաստատելու բանաձևը։
Քրիստիան Վիգենինը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում առնչվել են Արցախի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական, այսպես կոչված, «սև ցուցակին»։
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարևորել է այն հանգամանքը, որ երիտասարդների հարցերն արտահայտել են ոչ թե հայկական կողմի դիրքորոշումներն Արցախի հիմնախնդրի առնչությամբ, այլ դրանք հնչել են միջազգային իրավունքի տեսակետից։
Հերմինե Նաղդալյանի խոսքով. «Մեր հյուրի այն պնդումը, որ ժողովուրդները թշնամի չեն լինում, իրենց բարձրացրած հարցադրումներով ևս մեկ անգամ ապացուցեցին մեր երիտասարդները: Մենք չունենք թշնամանք որևէ երկրի հանդեպ, բայց ունենք պահանջներ, և դրանք պետք բավարարվեն՝ ելնելով միջազգային հարաբերությունների տրամաբանությունից: Կարծում եմ, որ հենց այս ճանապարհով մեր երիտասարդները կլուծեն մեր բոլոր խնդիրները»։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58