Երեկ երեկոյան մեկնարկեց 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը՝ «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով: Փառատոնի բացման արարողության ժամանակ, 15 ամյակի առթիվ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանին շնորհեց Թատերական գործիչների միության Ոսկե մեդալ՝ Հայ ժամանակակից թատերարվեստի միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
«Ես հիշում եմ այն տարիները, որը նոր էր սկսվում այս փառատոնը, հիշում եմ՝ ինչ դժվարություների միջով էինք ացնում: Բոլոր նախադրյալները կար, որ այս փառատոնը չկայանար, քանզի շատերը չէին հասկանում ինչի համար է «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը, բայց Արթուր Ղուկասյանի սկզբունքայնությունն ու հավատը հաղթեցին, և փառատաոնն այօր կա: Կասկած չկա, փառատոնը կլինի ու էլ ավելի կզարգանա. կշարունակի ապրել հայ ժամանակակից թատերաշխարհի համար»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:
Իր շնորհակալության խոսքում Արթուր Ղուկասյանը նշեց, որ 15 տարեկան լինելով, այդ տարիքին բնորոշ եռանդով էլ աշխատում են:
«ես շատ շնորհակալ եմ սկզբից մինչ օրս մեր կողքին կանգնած մեր գործընկերներին, բոլոր այն անհատներին ում ուժերով կայանում է 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը»,- հավելեց Արթուր Ղուկասյանը:
Փառատոնը բացվեց Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ և Պուպչե» (Վրաստան) ներկայացումով:
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ»-ը (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք»-ը (Մեծ Բրիտանիա):
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:
Հոկտեմբերի 6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:
Արմինե Բրսոյան
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
12:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02