Քաղաքականությունն իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում համակողմանի տեղեկությունների, բոլորովին պարտադիր չէ կարծիք հայտնել՝ կրկին անգամ մոլորեցնելով հասարակությանը․․․ Ինչ որ է։
Քաղաքականությունը գործողություն է և ոչ թե այդ գործողությունները քողարկող հայտարարություններ։ Գործողություն, որին հիանալի տիրապետում են Չինաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իսրայելի և Ռուսաստանի կառավարությունները, և որից իսպառ զերծ է մեր քսանհինգ տարվա իսկապես անկախ ոչ թե հանրապետությունը, այլ իշխանապետությունը։ Գարեգին Նժդեհի արձանի շուրջ բորբոքվող կրքերն ամենևին չեն վերաբերվում այդ փառահեղ զորավարին։ Եվ ցավալի է, որ նրա անունը քաղաքական շահարկման առարկա է դարձել հենց ՀՀ իշխանությունների մեղքով․․․ Ռուսական քաղաքականության թիրախն իրականում ՀՀ իշխանություններն են, որոնց սիրողական ու մակերեսային քաղաքականությունն ափերից հանել է Ռուսական իշխանություններին․․․ Այս մեղադրանքն այնքան լուրջ է, որ եթե ՀՀ ներկա իշխանությունները քիչ թե շատ թասիբ ունենային, կամ գոնե չնչին հարգանք սեփական ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, կրքերն ավելի չբորբոքելու և հարցը նոր պատերազմի չհասցնելու համար, որը կարող է զուտ պատժիչ գործողություն լինել․․․ նրանք պարզապես կհեռանային՝ մինչ այդ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և իշխանության բերելով ինչպես իրենց, այնպես էլ հասարակության և պետության համար ընդունելի մեկին․․․ Բայց քանի որ նրանք ամենևին չեն գիտակցում, թե երկիրն ինչ փակուղու առաջ են կանգնեցրել, և վտանգի մասին ցանկացած նախազգուշացում միայն ավելի է խորացնում նրանց <<գոռոզ>> քամահրանքը հասարակության նկատմամբ, նման գործելակերպը թվում է առասպել․․․ Կառավարության անձեռնհասության և անգործունեության պայմաններում ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հասարակության հրատապ խնդիրը զանգվածային ցույցերով իշխանություններին ստիպելն է օրինական կարգով սպառազինել սահմանային շրջանների բնակչությանը․․․ Բայց սա էլ է առասպելի ժանրից, քանզի ժողովուրդը, որքան էլ ցավալի է մատնանշել, սակայն դա փաստ է, վաղուց ընտրել է իշխանություններից վրեժխնդիր լինելու միջոցը․ եթե իշխանությունները չեն հեռանում, ժողովուրդը արտագաղթում է․․․
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02