Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը: «Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ մեծ ջանքեր է գործադրում ՏՀՏ ոլորտի արդյունավետ զարգացման և ամրապնդման համար:
«Այդ առումով ուրախությամբ կարող եմ փաստել, որ 2017թ. առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 35 տոկոս տնտեսական աճ: Ինտերնետն այսօր մեր կյանքի մի մասն է դարձել, և առանց դրա, առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնել: Համոզված եմ, որ համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումները մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը:
Այդ տեսանկյունից նա կարևորել է տեղեկատվական անվտանգության, ռադիո-հեռուստատեսության վրա ինտերնետի ազդեցության, գրադարանների թվայնացման, ամպային տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների մասնագիտական քննարկումը և համատեղ ջանքերով դրանց լուծման ուղիներ գտնելու պատրաստակամությունը:
ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Ալեքսանդրա Կուլիկովան, կարևորելով նման համաժողովի անցկացումը, նշել է, որ այն հնարավորություն է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները:
«Քաղաքացիական հասարակությունը եղել է ինտերնետ կառավարման շարժիչ ուժը: Այս ոլորտի միջազգային հարթակում Հայաստանի ձայնը միշտ լսելի է եղել: Կարծում եմ` համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք միասին շոշափելի արդյունքների հասնել»,-ասել է Ալեքսանդրա Կուլկովան:
շԻնտերնետ հանրության եվրոպական մասնաճյուղերի զարգացման մենեջեր Ջերան Ունալը կարևորել է ինտերնետ անվտանգությունը:
«Ինտերնետ հարթությունում սպառնալիքներին դիմակայելու խնդիրը բոլորին է առնչվում: Արդյունքի հասնելու համար պետք է բոլոր օղակները լծված լինեն այս գործին: Որևէ օղակ, կազմակերպություն կամ անհատ չի կարող միայնակ հաջողության հասնել»,-աել է Ջերան Ունալը:
Նա ընդգծել է առցանց վարվելաձևի նորմերի մշակման անհրաժեշտության մասին, որոնք կօգնեն նվազեցնել սպառնալիքների ազդեցությունը:
«Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ը նախատեսում է հանրային քննարկումներ մի շարք հարցերի շուրջ, որոնք առաջացել են ինտերնետի աննախադեպ արագ ներթափանցման հետևանքով: Համաժողովին քննարկվող թեմաներն են ավանդական գրադարաններ թվային դարում, ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա, անձնական տվյալները թվային դարում, ամպային տեխնոլոգիաներ և այլն:
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47