Եթե ասենք՝ այնտեղ չարաշահում կա, թե ոչ, պետք է գործիքակազմ ունենանք, համապատասխան մարմինը դրա որակավորումը կտա. ո՛չ Ֆինանսների նախարարությունը, ո՛չ Տրանսպորտի նախարարությունը չեն կարող դա անել: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության ու 30 կմ ճանապարհի համար 6 մլն դոլար ծախսելու մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ծախսերն արդյունավետ են լինում, եթե դու վերջնական արդյունքի գնահատման չափորոշիչները, գործիքները քո ձեռքում ունենում ես: Երբ որ գումար ենք հատկացնում, որ, ենթադրենք, սեղան կամ աթոռ գնենք, մենք ունենք չափորոշիչ, թե ինչպիսի սեղանի կամ աթոռի մասին է խոսքը: Եթե ուղղակի ես խոսում եմ աթոռի և սեղանի մասին, և գնումները կատարվում են ինչ-որ «Պանդորայի արկղում», բնականաբար այդպիսի արդյունավետության վերաբերյալ կասկածներ, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կան»,-ասել է ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ եթե գնումները տարվեն ավելի թափանցիկ դաշտ, և հանրությունը տեսնի, որ այն աթոռը և սեղանը, որ գնում են, մոտավորապես այսպիսի կառուցվածք է ունենալու, այսպիսի օգտավետություն է ունենալու, գնումն էլ կատարվելու է պարզ, թափանցիկ, և մարդիկ տեսնելու են ամբողջ դաշտը, նման կասկածներ չեն լինի:
«Մենք վերջին մեկ տարվա ընթացքում գնումների ոլորտում խորքային բարեփոխումներ ենք իրականացրել՝ մեծացնելով թափանցիկությունը, հաշվետվողականությունը, նպատակայնությունը, որովհետև այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով այն գնումները, որ իրականացվում են, ներառյալ նաև «Հյուսիս հարավ»-ինը, դառնում են հանրության սեփականությունը: Մարդը կարող է նույնիսկ տեսնել, թե որ կապալառուն է գործարք կնքել, ինչ ձևով և այլն»,-պարզաբանել է Վարդան Արամյանը:
Երկրի 2018թ.-ի բյուջեն, նրա գնահատմամբ, զարգացման բյուջե է: Ըստ ֆինանսների նախարարի՝ երկու տեսակի տնտեսական աճ կա. տնտեսական աճ, որ իր մեջ չի պարունակում զարգացում, այսինքն՝ հանրության լայն շերտեր չեն մասնակցում տնտեսական աճին, այդպիսին կարող է լինել հումք արդյունահանող կամ նավթ և գազ արդյունահանող երկրների դեպքում՝ «նավթը կամ գազն արդյունահանում ես, մեծացնում ես ծավալները և ունենում ես տնտեսական աճ»: Բայց այս դեպքում տնտեսական աճին մասնակից հանրության խավերը համեմատաբար նեղ են:
«Մեր տարբերակն այլ է, քանի որ մենք շեշտադրում ենք անում նաև կապիտալ ծախսերի՝ հիմնականում նաև ճանապարհաշինության ոլորտում: Օրինակ՝ Գյումրին փորձում ենք դարձնել տնտեսական աճ բերող, տնտեսական ակտիվություն ստեղծող կարևորագույն հանգույց: Այնտեղ ծրագիր ենք իրականացնում, Գյումրին պետք է դառնա նաև տուրիստական կենտրոն, միայն այդպես ասելով չի լինի: Եթե, օրինակ՝ մենք վերանորոգում ենք Ռուսթավելիի փողոցը և այն հոյակապ, շքեղ, պատմամշակութային փողոց ենք դարձնում, որն արդեն գայթակղելու է օտարերկրյա տուրիստին, ապա բնականաբար շատ կարևոր է, որ ճանապարհը լավը լինի: Եթե Երևանը Գյումրիին կապող ճանապարհը վատ վիճակում լինի, բնական է, չի աշխատի»,-պարզաբանել է Վարդան Արամյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47