Ժամանակակից աշխարհում պետություններն ավելի շատ նախապատվությունը տալիս են հակառակորդին հիբրիդային ազդեցության եղանակներով գործողություններ պարտադրելու, նվազագույն ռազմական միջամտություններով իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու մարտավարությանը: Այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Եթե ավանդական ռազմական գործողությունները չեն կարող իրականացվել առանց հիբրիդային միջոցների ներազդման, ապա հիբրիդային ճանապարհով հակառակորդին քո կամքը պարտադրելու հնարավորությունը այսօր դարձել է դոմինանտ: Հիբրիդային պատերազմների բաղադրիչներն են քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն և հոգեբանական կոմպոնենտները, որոնք օգտագործվում են պետությունների կողմից: Ընդ որում, էական է այն հանգամանքը, որ պատերազմի հիբրիդային մեթոդները անհամեմատ ավելի արդյունավետ են ասիմետրիկ պատերազմների պայմաններում, այսինքն, երբ կողմերի ռազմական կարողությունները հավասար չեն»,- նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:
Խոսրով Հարությունյանի խոսքով, անցած շաբաթ կայացած «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումներին հնչել են շատ հետաքրքիր առաջարկներ:
«Եղան բավական լուրջ քննարկումներ և վերլուծություններ: Մեր հյուրերը հաճելիորեն զարմացած էին հայ փորձագետների պատրաստվածությունից և մակարդակից: Բավական լուրջ զեկույցներ լսեցինք ռուսական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների կողմից»,- ասաց ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Ասուլիսի ավարտին Խոսրով Հարությունյանը նշեց, որ քննարկումների շոշափելի արդյունքները տեսանելի կդառնան միայն այն ժամանակ, երբ առկա լինեն հայեցակարգային ընդունելի մոտեցումներ, մի բան, որն առայժմ չկա:
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32