Ապրիլյան պատերազմի կորուստները կապել ԵԱՏՄ անդամակցության հետ, նույնքան ուժեղ փաստարկ է, որքան պնդել, որ «Ելքը» ԱԺ-ում հայտնվեց ԵԱՏՄ-ի շնորհիվ, ԱԺ-ում քննարկվող Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Սրանք որևէ կապ չունեցող գործընթացներ են, հասկանում եմ, որ գուցե հունահռոմեական հռետորաբանության մեջ ժամանակային առումով այս համադրումը փաստարկ է, բայց ես էլ, եթե ուզենամ, կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան», - նշեց Արմեն Աշոտյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ Աշոտյանի ասելիքը անտրամաբանական է, քանի որ «Ելք»-ի մուտքը ԱԺ ոչ մի կապ չունի ԵԱՏՄ-ի հետ։
Գորգիսյանը նաև առաջարկեց Արմեն Աշոտյանին իր նախագահած հանձնաժողովում տվյալներ հավաքել առ այն, թե ինչ կորուստներ ու ձեռքբերումներ է ունեցել ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցությունից հետո և տրամադրել հանրությանը։
Աշոտյանն էլ ընդգծեց, որ երբ բուն խնդիրը հայտնվի հանձնաժողովի օրակարգում, այդ ժամանակ էլ փաստարկված ելույթներ կապահովվեն։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02