Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով սեպտեմբերի 27-29-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Երևան՝ Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրակամացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ մասնակցել է «Բազմակողմանիության ներդաշնակություն» 3-րդ միջազգային համաժողովի «Խելացի քաղաքներ 2035» լիագումար նիստին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին և համաժողովի մասնակիցներին` Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման նպատակներն ու մոտեցումները:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի «Պետերբուրգ՝ խելացի քաղաք» գրասենյակի տնօրեն, Սանկտպետերբուրգյան տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Վասիլևի և Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Լյուդինովայի հետ, Սանկտ Պետերբուրգի կառավարության տեղեկատվության և կապերի կոմիտեի ղեկավարության և համաժողովի մասնակից այլ պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03