Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը:
Պատվիրակության անդամ ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի անունից ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և համատնօրենի տեղակալ Կոնստանտին Իզվարինին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից, կողմերը ևս մեկ անգամ փաստել են մարդասիրական արձագանքման ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման գործընթացի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պարբերաբար վերազինվում և արդիականցվում է փրկարարական գույքով և տեխնիկայով, առաջիկայում նախատեսվում է կենտրոնի համալրումը 37 անուն սարքավորումներով, ինչպես նաև՝ պարբերաբար իրականցվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում: Լինելով միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ կենտրոնը կարող է մեծ դերակատարում ունենալ տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արաջ արձագանքման գործընթացում:
Անդրադառնալով լեռնային բարդ ռելիեֆ ունեցող գոտիներում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական շիջող տեխնիկայի աշխատանքային բարձր արդյունավետությանը ԱԻ նախարարը նշել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հենքի վրա ՀՀ ԱԻՆ-ում հումանիտար ավիացիոն բաղադրիչի զարգացման հեռանկարների մասին. մասնավորապես քննարկվեց թիրախային հրդեհաշիջում իրականացնող ինքնաթիռների կիրառումը:
Հանդիպման ավարտին նախարարը երկար տարիների անբասիր ծառայության համար շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նախկին համատնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին՝ մաղթելով գործընկերներին համատեղ բեղմանվոր աշխատանք:
Նշենք, որ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկը ՌԴ ԱԻՆ-ում աշխատում է 1993թ.-ից, միջազգային որակավարում ունեցող փրկարար է, երկար տարիներ ՌԴ-ում ղեկավարել է բազմաթիվ փրկարարական ջոկատներ և կենտրոններ, անբասաիր ծառայության համար արժանացել է Ռուսաստանի Դաշնության մի շարք պետական պարգևների:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47