ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 48-ամյա Ս.Ավագյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:
Սամվել Ավագյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիտարկվող հասցեում գտնվող տաղավարում՝ առկա սեղանի և հարակից պատի վրա, հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նմանվող հետքեր: Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք:
Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական համալիր և դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին:
04.10.2017թ.՝ ժամը 06:30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Ս.Ավագյանը, գիտակցության չգալով, մահացել է:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47