Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը երկու մասնակից ունի՝ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Արթուր Դավթյանը (բազմամարտ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ չէ արդյունքներից, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը.
«Մենք հանդես էինք եկել մրցումային առաջին օրը և լարված սպասում էինք վերջնական արդյունքներին: Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությունից հետո հասցրեց լավ մարզավիճակ ձեռք բերել: Նա իր բարդ վարժությունը կատարեց: Մի պահ քիչ էր մնում ընկներ նժույգից, սակայն իր վարպետության շնորհիվ կարողացավ շտկել իրավիճակն ու լավ ելույթ ունենալ:
Նախատեսում ենք, որ Մերդինյանը եզրափակչում ավելի բարդ վարժություն կկատարի, սակայն դա վերջնական կորոշենք վիճակահանությունից հետո: Պայքարելու ենք մեդալի համար: Կարծում եմ՝ նա պատրաստ է:
Արթուր Դավթյանն արդարացրեց իմ սպասելիքները: Վերջապես աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մասնակից ունենք: Վստահ եմ, որ մեր տղաները եզրափակչում կարող են ավելի բարձր գնահատական ստանալ: Վահագն Դավթյանը նույնպես լավ հանդես եկավ»,- ասել է Հակոբ Սերոբյանը:
Մարզիչը նշել է, որ թիմում տրամադրությունը շատ բարձր է և մարտական:
Նշենք` աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Դավթյանը կմրցի հոկտեմբերի 5-ին, իսկ Հարություն Մերդինյանը՝ հոկտեմբերի 7-ին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55