«Ռեժիմը խուճապի մեջ է», - այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի իշխանությունը այս նախագծով արձանագրում է, որ տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը, տանուլ է տվել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ անմիջական աջակցությամբ ու միջամտությամբ», - հայտարարեց Փաշինյանը։
Ամեն անգամ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և որպես դրա պատասխան, Հայաստանը ամեն անգամ «թույն պայմանագիր» է կնքում Ռուսաստանի հետ։
«Շատ ուրախացաք չէ՞ «Իսկանդերների» վրա, բայց Ռուսաստանը արդեն Թուրքիային վաճառում է C-400 համակարգեր, որով ձեր Իսկանդերները կդառնան սովորական մի խաղալիք։ Էս ա ձեր ռազմական քաղաքականության արդյունքը», - հավելեց պատգամավորը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է Սևրի դաշնագիր տեսած ժողովուրդը նման համաձայնագրերի վրա հույս դնի։ «Սևրի պայմանագիրն էլ ա պայմանագիր՝ կնքված, ստորագրված, ո՞ւր ա էդ Սևրի պայմանագիրը։ Ես չեմ հասկանում՝ 1915 թիվ տեսած ժողովուրդը ուրիշի բանակի վրա էսքան հույս կդնի՞։ Դուք պատմություն չգիտե՞ք։ Սերժ Սարգսյանը և իր իշխանությունը տանուլ է տվել ՀՀ անվտանգության կարևորագույն կոմպոնենտները և ամենակարևոր կոմպոնենտը՝ ե՞րբ եք լսել, որ այս ամբիոնից որևէ պաշտոնյա ասի, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաուժեղ բանակը։ Այո, պետք ա հստակ արձանագրել, որ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը փոխարինել է տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակով՝ մեծաշունչ պայմանագրեր Ռուսաստանի հետ Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնող, որոնք ամենավճռական պահին հայտնվելու են աղբանոցում», - հայտարարեց Փաշինյանը։
aysor.am
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02