Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 131 դեպքի: Վ. Գաբրիելյանը զեկուցեց նաև հունիսի 8-9-ը Շիրակի մարզում «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության ընթացքի մասին:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ նախորդ շաբաթ հանրապետության մի քանի մարզերում կրկին կարկուտ է գրանցվել և հակակարկտային կայանքները գործել են հնարավորինս արագ: Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է 150.000 կրակոց: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների և տաք եղանակ, սակայն հունիսի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որն իր հետ կբերի քամու ուժգնացում, չի բացառվում նաև կարկուտի հավանականությունը: Անդրադառնալով նախարար Ա. Երիցյանի հանձնարարականին՝ Լ. Վարդանյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում և հանդիպումներ կազմակերպվում համապատասխան կառույցների հետ՝ հակակարկտային կայանքների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, որպեսզի բջջային օպերատորների կապի խափանումը կայանքների աշխատանքին չխանգարի:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց հունիսի 10-ին ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի հաշվետու նիստի արդյունքների մասին, որի ժամանակ ընտրվել է խորհրդի նոր նախագահ:
ՀՀ ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը նշեց, որ ավարտվել է շչակների տեղադրման գործընթացը և սահմանամերձ 24 համայնքներն արդեն միացված են կենտրոնական կառավարման ազդարարման համակարգին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։
Նախարար Ա. Երիցյանը ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանի հետ քննարկեց ԱԻ նախարարության կողմից ԼՂՀ ծառայությանը տրամադրվող աջակցության հարցերը, առաջարկեց ներկայացնել անհրաժեշտ կարիքները, որպեսզի տրամադրվող աջակցությունը լինի առավել արդյունավետ:
Նախարար Ա. Երիցյանն անդրադարձավ նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներին, նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է կենտրոնի կատարելագործմանը, և հայկական կողմն էլ ՌԴ կողմից կենտրոնի համատնօրեն Ս. Ազարյանի հետ պետք է քննարկի և խորացնի համագործակցության եզրերը:
Ամեն տարի ՀՀ ԱԻ նախարարությունը կազմակերպում է նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև՝ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների հանգիստը մանկական ճամբարում: Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանին մշակել և համապատասխան առաջարկներ ներկայացնել երեխաների ամառային հանգիստը և ժամանցն այս տարի ևս առավել հագեցած կազմակերպելու համար:
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02