Պատերազմներն այն արհավիրքներն են, որոնց հետևանքները շարունակվում են ու դեռ երկար, առավել ևս՝ մեզ նման ժողովրդի համար, որ վերջին մի քանի հարյուրամյակում քանի անգամ է ճաշակել, մեր հիշողության մեջ մնում է պատերազմը, ու մեր ճակատագիրը խափանվում է: Այս մասին «Ազատություն ռադիոկայանի եթերում ասել է «Եվա» հայ-իրանական ֆիլմի գլխավոր ռեժիսոր և սցենարի հեղինակ Անահիտ Աբադը:
Նա տեղեկացրել է, որ ֆիլմի մտահղացումն առաջացել է 1999 թ., երբ Քարվաճառում էր:
«Սցենարներս «Քարվաճառ» կոչվեցին, ես, երբ որ մի բան եմ գրում, տիտր եմ դնում, օրինակ՝ մի սցենար ունեմ, որի անունը դրել եմ «Այրված դոլմա», քանի որ երբ ուշ եկա, տեսա դոլման այրվել է»,-կատակել է Անահիտ Աբադը:
Նա պատմել է, որ երբ սցենարը դոկումենտալ տեսք է ստացել, «Քարվաճառ» անունով գրանցվել, այդ աշխատությունը ստացել է այդ անունը: Իսկ երբ սցենարի վերջին գրառումներն է կատարել, արդեն ծնվել է «Եվա» անվանումը:
«Պրոդյուսերի հետ որոշեցինք, որ նոր անվանման մասին հայտարարենք, երբ արդեն ֆիլմի նկարահանումն ավարտվի, որ չխափանենք: Ֆիլմի քարոզչությունը, լուրերի թողարկումը վաղուց, նախքան նկարահանելն ենք սկսել, հետևաբար, որպեսզի մարդկանց մոտ այդ խափանումը չլինի, մարդկանց մոտ չստեղծվի կարծիք, որ սա երկու տարբեր ֆիլմ է, որոշեցինք նկարահանումից հետո հայտնել: Օրեր առաջ նույնիսկ կարդացի, որ գրել էին Անահիտ Աբադի նախորդ ֆիլմ «Քարվաճառն» ու վերջին ֆիլմ «Եվան»: Այսինքն՝ այդքան նուրբ հարց է: Ֆիլմը դիտելուց կհամոզվեք, որ «Եվան» ճիշտ անվանակոչում է»,- վստահեցրել է ռեժիսորը:
Նա նշեց, որ իր համար կարևոր է, որ հանդիսատեսն իր ենթագիտակցությամբ և գիտակցությամբ զգա այդ արհավիրքը. «Զգա հարցը, ենթատեքստը, թե ինչպես է դա սփռվում մարդու ճակատագրի վրա, ինչպես է մեզ հետ գալիս ու շարունակվում, ու երբեմն սերունդների փոխանցվում, ինչպես է այդ պատերազմը մեր ճակատագրերը շեղում իր բնականոն հունից: Դրա մասին է այս ֆիլմը, ոչ թե ուղղակի պատերազմի, այլ պատերազմի հետևանքների»:
Անահիտ Աբադի խոսքով՝ «Եվա» ֆիլմի հիմքում դրված է այն ենթատեքստը, թե ինչպես կարելի է այդքան դաժան փորձությունից հետո մարդ մնալ: Մարդ մնալը դժվար է: Մարդու ամենակարևոր մարտահրավերներից մեկը մարդ մնալն է:
«Չէի ուզում, որ պատերազմի դաժանությունները ֆիլմում լինեին: Ֆիլմում շոշափված ենթատեքստերն աշխարհում ամեն տեղ կան: Պատերազմը մի փուլ է, կատարվում ու անցնում է, իսկ ի՞նչ է կատարվում դրանից հետո: Դրանից հետո կա տնտեսական արհավիրք, կա բարոյական տագնապ, կա հասարակական վիճակ, կա հոգեբանական վիճակ, պատերազմի հետևանքը երեխաների վրա, նրանք ինչպես են դիմակայելու, պատերազմից հետո նրանց կյանքը բնականո՞ն է ընթանում: Ոչ, նրանց կյանքի հավասարակշռության 0-ն ուրիշ տեղ է, հետպատերազմական վիճակն է 0-ն»,-ընդգծել է ռեժիսորը:
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02