Ռուսաստանը, որքան էլ որ համարվում է Հայաստանի դաշնակից երկիրը, պաշտոնական մակարդակով հարաբերությունները, թեև շարունակում է մնալ բարձր մակարդակում, այնուամենայնիվ հանրության շրջանում ռուսական իշխանությունների նկատմամաբ տրամադրությունները հատկապես վերջին շրջանում փոփոխվել են: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի քանի օր առաջ անդրադառնալով Երևանի կենտրոնում բացված Գարեգին Նժդեհի արձանին տեղադրմանը նշել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ: Ռուսական իշխանությունները բռունցքով մեխին են խփում: Ապրիլյան պատերազմի օրերին, հայ հանրության շրջանում առանց այն էլ լարվածություն կար ռուսական իշխանությունների նկատմամբ:Ու այսքանից հետո, ՌԴ ԱԳՆ-ն քննադատում է հայ ազգի հերոսներից մեկին: Այնպիսի տպավորություն է, կարծես ԱԳՆ ներկայացուցիչը իրադրությունն էլ ավելի սրելու և հանրության շրջանում ձևավորված հակակրանքը ամրապնդելու առիթներ է ստեղծում: Դրանից հետո, գոնե լիներ մեկն ով Զախարովային կընթերցեր հայոց պատմության էջերը: Ո՞վ է եղել Նժդեհը, ի՞նչ ավանդ է ունեցել հայերի ու Հայաստանի համար: Լեռնահայաստանի հռչակումից հետո, երբ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների Նժդեհը հանուն Հայաստանի անկախության կռվել է 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը և այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր։ Նա այն մարդն էր, ով հիմնադրեց Ցեղակրոնությունը, և սա իր ազգի համար արված գործերի միայն մի մասն էր: Եվ այսքանից հետո մնում է միայն հարց ուղղել Զախարովային, թե այն մարդը, ով տարիներ ի վեր կռվել ու բանտարկվել է հանուն հայրենիքի ազատության, արդյո՞ք արժանի չէր, որ իր պատվին արձան կանգնեցվեր: Պաշտոնական Մոսկվայի զարմանքը կարծում եմ անտեղի է:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44