ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները:
Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ), Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ), Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և «Էլիտ Շանթ ՍՊԸ-ի (ք. Երևան), արտադրական գործունեություննները:
Ծառայության մասնագետները կասեցրել են նաև Արմավիր մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Խաչատրյանին պատկանող և Լոռու մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Մելիքսեթյանին պատկանող հանրային սննդի երկու կետերի գործունեությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Բաբկեն Բդոյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը Շիրակի մարզում: Նշված բոլոր տնտեսվարողների մոտ արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, նաև՝ հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն ունեցել սանիտարական անձնագրեր:
Ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտանբերել նաև «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և կասեցրել մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը: Մանկապարտեզը, մասնավորապես, ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սառնարանային սարքավորումներով, հանդերձարանով, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից, կենդանական ծագման սննդամթերքն ընդունվել է առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի. խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47