Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում են էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուրաիտիսը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը Հայաստանում է՝ առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:
Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, վարչապետն ընդգծել է, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, և Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը։ «Մեր առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ներուժ, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում, և հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովը շատ աշխատանք ու անելիքներ ունի այս առումով», -ասել է Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս դրական ազդեցություն կունենա հայ-լիտվական հարաբերությունների վրա։ Վարչապետն անդրադարձել է լիտվական գործարարների համար մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններին՝ այս համատեքստում նշելով Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծումը և ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Լիտվայի կառավարական պատվիրակության անդամները նշել են, որ պատրաստ են ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու համար: «Հավաստիացնում եմ, որ լիտվական բիզնեսը հետաքրքրված է ավելի լավ բացահայտելու և´ Հայաստանը, և´ ձեր հարևան երկրները: Մեզ հետ Հայաստանում են և տարբեր հանդիպումներ են ունենում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեքստիլ արդյունաբերության ոլորտից: Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան: Մենք այստեղ ենք, որ ավելի լավ ուսումնասիրենք հնարավորությունները և էլ ավելի ընդլայնենք ու զարգացնենք մեր լավ հարաբերությունները», - նշել է էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը:
Կողմերը կարևորել են շարունակական աշխատանքը՝ ավելի բարձր արդյունքներ արձանագրելու ուղղությամբ:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կողմից 2005 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու (Լիտվան բալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը) և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում Լիտվայի հավասարակշռված դիրքորոշման համար։
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58