Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իրենք հանրությանը չեն իրազեկել, որ երաշտային տարի է: Նա այսօր ԱԺ-ում Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, թե Գյուղատնտեսության նախարարությունը չի լռել. ավելին` բազմիցս զգուշացրել է, որ այս տարի չորային է լինելու:
«Մենք հնչեցրել ենք, որ այս տարի երաշտային, չոր տարի է: Բացի սա` ոռոգման համակարգում կա նաև ջրի սակավություն, ինչն իր ազդեցությունն է թողել բերքատվության վրա: Բացի սրանից` եղել է ցուրտ ձմեռ, ինչը նույնպես իր ազդեցություն է ունեցել բերքատվության վրա: Կային նաև նախկինից եկած խնդիրներ, իրացման գները ցածր էին, հետևաբար, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում էր ոչ շահավետ՝ չկային տեխնոլոգիաներ, արդյունավետություն, ցավոք, բարենպաստ չէին նաև այս տարվա բնակլիմայական պայմանները»,- ասաց նա:
Առաքելյանի խոսքով՝ նախարարությունն անգործ չի մնացել, քանի որ մշակել է ծրագրեր, որոնք պետք է կարգավորեն այս խնդիրները: Նա կարծում է, որ ապահովագրական համակարգի ներդրման պարագայում դրական տեղաշարժ կլինի, քանի որ գյուղացու կորուստները նույնպես կահապովագրվեն:
Նախարարը, խոսելով շուկայում մսի և կաթնամթերքի գների բարձրացման մասին, նշեց, թե մսի շուկայում թանկացումները պայմանավորված են պահանջարկով։ «Շուկայի պահանջարկը ձևավորում է գինը», -ասաց նախարարը։
Դիտարկմանը, թե մարդիկ սկսել են շա՞տ միս ուտել, Իգնատի Առաքելյան արձագանքեց. «Բոլոր դեպքերում շուկան է որոշում գինը, շատ-քիչ ուտելն ուրիշ հարց է»։
Հարցին՝ տեսակետ կա, որ մսի ու կաթնամթերքի գինը բարձրացել է, որովհետև անասնաքանակ է կրճատվել երաշտի, խոտի հակի (տուկի) թանկացման պատճառով, Առաքելյանը պատասխանեց, թե գլխաքանակն այնքան չի պակասել, որ գնի բարձրացման հանգեցներ:
Գյուղատնտեսության նախարարը չկիսեց այն տեսակետը, որ հնարավոր է` անասնագլխաքանակ շատ է արտահանվում, ինչն էլ թանկացման պատճառ է դարձել. «Կա արտահանում, որը կազմել է լրացուցիչ 12 հազար գլխաքանակ և դա չէր կարող ազդել մսի գնի վրա։ Բայց դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի հետևանքով մսի գինը կբարձրանար, ասենք՝ վաճառողը մտածեր` քանի որ կա պահանջարկ, գինը բարձրացնեմ»,- եզրափակեց Իգնատի Առաքելյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47