Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով դանակահարված 25-ամյա Վահագն Թորոսյանը Վանաձորի ԲԿ-ից տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին տեղեկացրեց Վանաձորի հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը: Նա նշեց, որ 25-ամյա երիտասարդին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Երիտասարդի վիճակը կայուն ծանր էր, ունի ստոծանիի, ստամոքսի վնասվածքներ, հարազատները ցանկացան, որ տեղափոխվի հոպիտալ՝ ապահովության համար»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությւոնը հայտնել էր, որ Վահագն Թորոսյանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի 28-ամյա բնակիչ։ Հունիսի 10-ին՝ ժամը 00.40-ի մոտակայքում 28-ամյա երիտասարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն, նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով դանակահարվել է Վանաձորի 25-ամյա բնակիչ Վահագն Թորոսյանը: Պարզվել է, որ տուժածը դանակահարվել է Վանաձորի Երեւանյան 90 շենքի հարեւանությամբ գտնվող խանութի մոտակայքում՝ վիճաբանության ընթացքում: Թե ինչ հանգամանքներում ու ովքեր են դանակահարել երիտասարդին, դեռեւս պարզ չէ:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47