Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության քոլեջի ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների ծրագրի տնօրեն, միջազգային կրթության փոխնախագահ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին։
Առողջապահության նախարությունից հայտնում են, որ Հայաստանի առողջապահական համակարգին տևական ժամանակ օժանդակություն ցուցաբերող պրոֆեսորի այս անգամվա այցելությունը Հայաստան առավել բեղմնավոր է։
Ջոն Բիլեզիկյանի գործադրած ջանքերի շնորհիվ օստեոպորոզի միջազգային հիմնադրամը և Դենսիտոմետրիայի համաշխարհային ասոցիացիան Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել են դենսիտոմետրիայի միջազգային ուսուցում, որը տալիս է միջազգային վկայական և դենսիտոմետրիայի մասնագետ աշխատելու հնարավորություն: Երեկ մեկնարկած դասընթացին մասնակցել են Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 15 երկրի բժիշկներ։
Այս ամենը տեղեկացնելով նախարարին` Ջոն Բիլեզիկյանը ներկայացրել է նաև կրթական և գիտական առաջիկա իր պլանները։ Նշել է, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում կկայանա Օստեոպորոզի միջազգային տասնմեկերորդ գիտաժողովը: ԱՄՆ-ի առաջատար բժշկական ասոցիացիաների ուղեցույցների վրա հիմնված դասախոսությունները Հայաստանի բժիշկներին կներկայացնեն օստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդներին:
Պրոֆեսորի նախաձեռնությամբ այցի շրջանակում Երևանում կբացվի Օստեոպորոզի ուսումնական կենտրոն։ Ջոն Բիլեզիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է նաև այդ կենտրոնում իրականացվելիք աշխատանքները։
Նախարարը բարձր է գնահատել վերջին 10 տարում անվանի պրոֆեսորի աջակցությունն առողջապահության ոլորտին, մասնավորապես` օստեոպորոզի ախտորոշման ու բուժման գործընթացներին։
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58