Երեխայի մանկությունը մի շրջան է, որին ծնողները պետք է հոգատարությամբ ու սիրով մոտենան: Երբեմն պատահաբար ասված որևէ արտահայտությունը կարող է լուրջ վնաս հասցնել երեխային: Հարկ է հիշել, որ միայն խաղալիքներ գնելն ու նրանց հետ խաղալը բավական չէ: Անհրաժեշտ է ժամանակ տրամադրել նաև նրանց հետ զրուցելուն և նրանց աջակցելուն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 արտահայտություն, որոնք երեխաները պետք է հնարավորինս հաճախ լսեն ծնողներից:
Անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել երեխաներին նույնիսկ մանրուքների համար: Ընդգծեք, որ գնահատում եք յուրաքանչյուր շնորհավորական բացիկը, կոնֆետն ու օգնությունը:
Այն երեխաները, որոնք անընդհատ ոգևորիչ խոսքեր են լսում ծնողներից, ավելի վստահ են լինում իրենց ուժերին, քան նրանք, ում չեն աջակցել: Ցույց տվեք երեխային, որ դուք հավատում եք նրա տաղանդներին և կոչ արեք երբեք չհանձնվել:
Վստահությունը կարևոր է ոչ միայն ամուսինների միջև. այն շատ մեծ նշանակություն ունի նաև երեխաների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելու հարցում: Երեխան պետք է հասկանա, որ ծնողը վստահում է իրեն: Դա կօգնի, որպեսզի նա նույնպես վստահի ձեզ և չստի:
Անհրաժեշտ է ամեն օր ժամանակ գտնել և քննարկել, թե ինչպես է անցել երեխայի օրը: Սովորություն դարձրեք հետաքրքրվել երեխայի առօրյայում տեղի ունեցող իրադարձություններով, ճշտեք, թե ինչ նոր բան է նա սովորել, խնդրեք, որ պատմի իր ընկերների, սիրելի ուսուցիչների և առարկաների մասին: Այս դեպքում կարևոր են բոլոր մանրուքները:
Երեխան պետք է հասկանա, որ պարտադիր չէ լինել դասարանի ավագը կամ որևէ մրցանակի արժանանալ, որպեսզի ծնողները հպարտանան իրենով: Նա պետք է գիտակցի, որ հաղթանակը դեռ ամեն ինչ չէ և շատ ավելի կարևոր է սեփական սխալները գիտակցելը, ճշմարտությունը, փոխադարձ օգնությունը, մաքրության պահպանումը:
Հարկավոր հնարավորինս հաճախ երեխաներից օգնություն խնդրել, ինչի շնորհիվ նրանք իրենց անհրաժեշտ կզգան և կգիտակցեն, որ ծնողները վստահում են իրենց:
Երեխաները պետք է իմանան, որ ծնողներն աջակցում են իրենց՝ անկախ ամեն ինչից: Նրանք պետք է հասկանան, որ ծնողները միշտ իրենց կողքին կլինեն ու կաջակցեն՝ նույնիսկ սխալվելու դեպքում:
Շատ կարևոր է, որպեսզի երեխաները գիտակցեն, որ ոչ միշտ է ամեն ինչ ուզածի նման լինում: Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին, որ պետք է շատ ուժեղ լինել անհաջողությունները հաղթահարելու և ապրել շարունակելու համար:
Երեխաները պետք է իմանան, որ ծնողներն իրենց շատ են սիրում, ուստի հարկավոր է հաճախ ասել այս խոսքերն ու պատմել, թե ինչ եք անում նրանց պաշտպանելու և երջանկացնելու համար:
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
15:30
15:19
15:04
14:44
14:14
13:52
13:33
13:06
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46