2018թ.-ից հետո վարչապետը չի կարող ունենալ նվազեցված լիազորություններ պաշտպանության, անվտանգության ոլորտում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին`արդյոք Ազգային ժողովին ներկայացված «Պաշտպանության մասին» նոր օրենքը նպատակ ունի՞ 2018թ.-ին օրենսդրորեն նվազեցնել վարչապետի լիազորությունները պաշտպանության ոլորտում:
«Նման բան հրապարակող մամուլը պարզապես ծույլ է, որովհետև պետք է նստել օրենքը, Սահմանադրությունը կարդալ ու տեսնել, որ Անվտանգության խորհրդի ղեկավարը վարչապետն է: Երկրի անվտանգության ապահովման համար կարևոր է, որ կոլեկտիվ պատասխանատվություն լինի, հնարավոր կոալիցիոն կառավարության պարագայում վարչապետ-կառավարություն-Անվտանգություն խորհուրդ-Ազգային ժողով փոխհարաբերություններ լինեն: Մենք կատարելու ենք շատ մանրակրկիտ աշխատանք այդ փոխհարաբերությունները ճիշտ դասավորելու համար»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ վստահ է՝ Ազգային ժողովում կհնչեն խելացի առաջարկներ, մտքեր, որոնք անպայման հաշվի կառնվեն:
«Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր գրում են նման բաներ, չեն հասկանում, թե ինչ է նշանակում Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար պատերազմի ժամանակ, չեն հասկանում, որ վարչապետը չի կարող ունենալ նվազեցված լիազորություններ պաշտպանության և անվտանգության ոլորտում 2018թ.-ի ապրիլից հետո»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27