Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու ամրապնդելու Հայաստանի ռազմական անվտանգությունը ագրեսիայի անմիջական սպառնալիքի և Հայաստանի պետական սահմանների դեմ զինված հարձակման դեպքում: Ազգային ժողովում համաձայնագրի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Սա ակնհայտ է: Այո, այսօր մեր զինված ուժերը, մեր պաշտպանական համակարգն է ապահովում այդ խնդիրը, բայց երկկողմ համաձայնագրի շրջանակներում մենք ավելացնելու ենք մեր հնարավորությունները»,- նշեց Նահապետյանը:
Նա հատուկ շեշտեց, որ համաձայնագիրը երկկողմ է, բազմակողմ չէ:
«Որոշ գործընկերներ խոսում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, որը միջազգային կազմակերպություն է, և որին անդամակցում է նաև Հայաստանը: Այս համաձայնագրի շրջանակներում մենք բազմակողմ խնդիրներ չենք քննարկում: Սա վերաբերվում է երկու պետությունների՝ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը միացյալ խմբավորման կազմավորման և գործունեության մասով»,- մանրամասնեց Նահապետյանը:
Համաձայնագրի վավերացման արդյունքում Հայաստանն օգտվելու է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, մասնավորապես Հարավային ռազմական օկրուգի ունեցած ռազմական հնարավորություններից:
«Իսկ այդ հնարավորությունները բավականին ընդարձակ են: Պետք է նկատեմ, որ այն Ռուսաստանի Դաշնության պարագայում իր թվաքանակով, հզորությամբ և ազդեցությամբ երկրորդն է, և այդ զորախմբի տիեզերական, օդային, արբանյակային միջոցներից մենք օգտվելու հնարավորություն ենք ունենալու այն պայմաններում և այն պարագայում, որ նախատեսված է համաձայնագրով»,- եզրափակեց Նահապետյանը:
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32