Մեր ֆիլմի մասին թերություն, մինուս ինձնից շատ ոչ ոք չի կարող ասել. Հայկ Մարության
04.10.17 | 23:35
Մոտ երկու տարվա աշխատանքներից հետո արդեն պատրաստ է ''Սուպեր մամա 2'' կատակերգությունը: 2014-ին էկրան բարձրացած «Սուպեր մամա»-ի դերասանական անձնակազմը հիմնականում նույնն է մնացել: Նախորդ ֆիլմում գլխավոր դերերում հանդես եկած Հայկ Մարությանին, Գարիկ Պապոյանին, Անի Խաչիկյանին և Արման Մարտիրոսյանին 2-րդ մասում միացել են Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Լիլի Էլբակյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Ելենա Եսայանը եւ այլք:
՛՛Բացի կատակերգություն լինելուց և դրական էմոցիաներ տալուց Ֆիլմի գխավոր մեսիջը ընտանիքի գաղափաարն է: Շեշտը դրել ենք հայր և որդի հարաբերությունների վրա՝ ֆիլմի հիմքում ընտանիքի անդամների միմյանց օգնելու ցանկությունն է ներկայացված՛՛,- այսօր ֆիլմի փակ դիտումից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայկ Մարությանը:
Նախորդ՝ ''Սուպեր մամա'', ֆիլմը համացանցնում քննարկումների տեղիք տվեց՝ օգտագործված բառապաշարի և որոշ դրվագների համար: Magnis.News-ի այն հարցին, թե արդյոք հաշվի են առնվել այդ քննադատությունները Հայկ Մարությանը պատասխանեց.
՛՛Սա կատակերգություն է, և կարելի չափի մեջ ամեն ինչ անել: Մեր ֆիլմի մասին թերություն, մինուս ինձնից շատ ոչ ոք չի կարող ասել: Եթե մեկը նկատի 20 մինուս՝ ես 50-ը կասեմ: Թերությունները կապված են նաև բյուջեի հետ. երբեմն սահմափակ բյուջերի մեջ պետք է տեղավորվես ու ստեղծես ֆիլմ: Տվյալ բյուջեի սահմաններում մեր ՕԳԳ-ն ես բարձր եմ գնահատում: Բնակաբար, մենք յուրաքունչյուր ֆիլմից հետո շտկում ենք սխալները հաջորդ ֆիլմի համար: Արվեստի մարդը կարող է ստեղծել յուրաքանչյուր կերպար, որը իրեն բնորոշ լեզվով պետք է խոսի, քանզի առավելագույնս իրականությանը մոտ պետք է լինի կերպարը: Այդ կերպարներից էլ սովորելու տեղ կա, լավը վերցնելու տեղ կա՛՛:
Գարիկ Պապոյանը ֆիլմում կերտել է կնոջ կերպար և նրա համար ամեբարդը եղել է կանացի ձայն ստանալն ու այդքան երկար ժամանակ դիմահարդարմամբ մնալը:
՛՛Դժվարությամբ հաղթահարեցի ձայնիս խռպոտությունը: Ամենադժվարը կանացի ձայնով խոսելն էր, բայց ասեմ նաև, որ ես չեմ հասկանում, թե ոնց կարելի է ապրել դիմահարդարման հետ, երբ շրթներկիդ անընդհատ մի մազ է կպնում: Կերպարը ստանալու համար հենց քննարկման պահին մեր աշխատակից աղջիկներից մեկին անիմաստ կանչեցի, մի երկու բան խոսեցի, մի քանի հարց տվեցի, ուսումնասիրեցի իրեն ու հենց այդ ժեստերով էլ խաղացի՛՛,- կատակելով ասաց Գարիկը:
Ֆիլմում նաև մասնակցություն է ունեցել շոումեն, «Comedy Club»-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը: Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը:
Արմինե Բրսոյան