Հայաստանը, ապաստան տրամադրելով շուրջ 22 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Փախստականների ընդունման և ինտեգրման հարցում ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ իշխանությունների սերտ համագործակցությունը։
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ, ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը։ Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երախտագիտություն է հայտնել Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։
Նախարարի տեղակալը դատապարտել է նաև նախորդ տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:
Հովակիմյանը ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47