ԱԺ-ն քննարկման դրեց «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Արձանագրությունը ստորագրվել է դեռևս 1925թ. այն ժամանակ արձանագրությունը ստորագրող պետությունների թիվը եղել է 36, այսօր հասել է 140-ի: Ի դեպ, մեզ Ֆրանսիան է դիմել առաջարկով, որպեսզի միանանք դրան: Այս արձանագրությունը շատ համահունչ է միջազգային մեկ այլ փաստաթղթի, որին Հայաստանը միացած է՝ «Մանրէաբանական, կենսաբանական և թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման արտադրության և կուտակման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիային»,- ներկայացրեց փոխնախարարը՝ նշելով, որ այս երկուսը միմյանց փոխլրացնում են:
Շավարշ Քոչարյանը առաջարկեց պատգամավորներին վավերացնել այս արձանագրությունը։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց ուղղեց Շավարշ Քոչարյանին, թե որն է անհրաժեշտությունը պահպանել 1925թ. Թվականին վավերացված կոնվենցիան, որը կենսաբանական մասով բարոյապես հնացած է և 75 թվականին ավելի մանրակրկիտ ու պարզ ևս փաստաթուղթ մտավ շրջանառության մեջ։
Ի պատասխան Քոչարյանն ասաց. «Ձեր տրամաբանությունը լիովին հասկանալի է, բայց հետաքրքիր իրավիճակ է, որ նույնիսկ ընդհանուր քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային միացածները, այնուամենայնիվ միանում են սրան։ Այսպիսի մի ընդհանուր համակարգ է ձևավորված, և տվյալ պարագայում պետությունները ձգտնում են պահպանել, դրանով էլ ավելի է շեշտադրվում կարևորությունը, որը տալիս է միջազգային հանրությունը այդ ուղղությանը»։
Սաղաթելյանն արձագանքեց. «Այսինքն ավելի շատ արարողակարգային, իմիջային, արժեհամակարգային նշանակություն ունեցող պրոցես է, քան զուտ միջազգային իրավունք կամ ինչ-որ ոլորտ կարգավորելու նպատակ է հետապնդում, ճի՞շտ է այդ ընկալումը»։
Փոխնախարարն ասաց, որ պատգամավորը ճիշտ է նկատել, բայց դա ունի նաև իր խորքային իմաստը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորն էլ հարցրեց, թե Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրե՞լ են այդ պայմանագիրը, թե՞ ոչ։
Զեկուցողը պատասխանեց, որ Ռուսաստանը միացած է դրան, իսկ Ադրբեջանը՝ ոչ։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47