Վերջին շրջանում դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել, բայց իրավիճակը վերահսկելի է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Այս վարակը գրիպ չէ։ Գրիպը նույնպես սուր շնչառական հիվանդություն է, բայց սա ավելի ծանր տեսակ է, որին բնորոշ են շատ բարդություններ, ծանր ընթացք և այլն: Այն, ինչ մենք այսօր ունենք, դա ուղղակի սուր շնչառական վիրուս է»,- նշեց Արա Ասոյանը:
Սուր շնչառական հիվանդությունների աճի պատճառները բազմաթիվ են, բայց հիմանականը, ըստ նրա, վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ իջեցումն է:
«Այս տարին բացառություն չէ։ Ինչպես ամեն տարի այս ժամանակահատվածում լինում է հիվանդությունների աճ, որն արտահայտվում է ջերմությամբ, հազով, քթից լորձ է հոսում, մի մասի մոտ կարող է արտահայտվել նաև անգինայով, բայց բարդությունները բավական քիչ են»,- հայտնեց նա:
Գլխավոր ինֆեկցիոնիստը բոլոր քաղաքացիներին հորդորում է երեխայի մոտ հիվանդություն հայտնաբերելու դեպքում դիմել տեղամասային կլինիկա, որևէ դեպք պետք չէ թաքցնել, որովհետև դա բարդացնում է աշխատանքը: Ասոյանը նշեց, որ չի կարող հստակ վիճակագրություն ներկայացնել, քանի որ թվերն իրական պատկերը չեն արտահայտում։ Նա միայն տեղեկացրեց, որ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց օրական միջինում 8-10 երեխա է դիմում:
Ասոյանի խոսքով՝ այժմ տարածված սուր շնչառական վիրուսը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող է և դժվար է խուսափել դրանից. «Խուսափելու համար պետք է հիվանդ երեխային դպրոց կամ մանկապարտեզ չուղարկեն, որովհետև հենց դպրոցներն ու մանկապարտեզներն են այդ հիվանդությունը տարածողը: Կարծում եմ՝ աշնանային արձակուրդը կազդի չտարածման վրա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մարզերում ջրծաղիկի ավելացման դեպքերին, Արա Ասոյանը նշեց, որ արդեն 7 տարի է Հայաստանում ջրծաղիկ հիվանդությունը կա՝ ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում, բայց այժմ սարսափեցնող թվեր չկան:
Ըստ նրա՝ այս շրջանում տարածված հիվանդություններից հատկապես զգույշ պետք է լինեն երեխաները, տարեցները և խրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավելի ծանր են տանում հիվանդությունները:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47