«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը, անդրադարձավ ԱԺ միջանցքում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Պատգամավորը նշեց, որ թեև Արտաշես Գեղամյանը հերքում է տեղի ունեցածը, որ բռունցքներով հարվածել է իրեն, սակայն միջադեպի ժամանակ վկաներ եղել են: «ՀՀԿ-ից պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ, և հստակ պետք է պարզաբանվի, թե խուլիգանական այս արարքն ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանի` ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր պադեզդները զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա լուրջ հարց է և մենք մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել»,-ասաց նա:
Մինչ հարցը կփորձեր պարզաբանել ամբիոնի մոտ գտնվող հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, թե իրենք իսկապես իրենց մտահոգությունն են հայտնում ցավալի դեպքի կապակցությամբ և համաձայն են, որ պարզաբանումներ պետք է տրվեն:
Արմեն Աշոտյանը նշեց, թե տեղյակ չէ միջադեպից, բայց կխնդրեր հետևել աշխատակարգին և պատեհ պահին հարցը բարձրացնել:
«Բոլոր դեպքերում, դատապարտելի է քաղաքական մշակույթի մեջ միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու ցանկացած փորձ։ Թե ինչ է եղել իրականում, կարծում եմ, որոշ ժամանակ անց կլինեն պարզաբանումներ, խմբակցությունները կանդրադառնան»,- ասաց նա:
Հարցի իրավունք ուներ նաև «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը, ով ևս միջադեպին անդրադարձավ: «Իրավիճակը դառնում է վտանգավոր։ Ես գտնում եմ, որ որևէ պատգամավորի ծեծի ենթարկելն անթույլատրելի է։ Եվ երբ դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք, թե Կարոն Փայլանին ծեծի են ենթարկում թուրքական պառլամենտում, ուրեմն մենք պետք է ավելի մտահոգ լինենք չնմանվելու հարցում։ Ես ակնկալում եմ դատապարտող հայտարարություններ ՀՀԿ-ից, որ կարողանան ցույց տալ, որ ազատ խոսքի կաշկանդումներ չենք փնտրում այս դահլիճում, և որևէ մեկի անուն տալը չի ենթադրում, որ պետք է ծեծի ենթարկեն միջանցքներում»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը կրկին հորդորեց գնահատականներ չտալ՝ «կպնելով» կուսակցությանը, խմբակցությանը. «Մի շտապեք գնահատականներ տալ, դուք քաղաքական հայտարարություններ եք անում այս դահլիճում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նաև իր Facebook սոցցանցի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։
Նույն հարցին էր առնչվում նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցը, ով արտառոց համարեց տեղի ունեցածը:
Աշոտյանը դիմեց նիստը վարողին. «Կանխեք հարցին չվերաբերող հարցադրումները: Հանձնաժողով կա, քննարկում կլինի, կնայենք: Հիմա առաջարկում ենք քննարկումների հռետորաբանության աստիճանը նվազեցնել, անգամ եթե միջադեպը եղել է, արտառոց է բոլորիս համար»,- ասաց նա:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47