Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի ժամանակ ուշագրավ ելույթ ունեցավ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նախկին ուսուցչուհի, ներկայիս պատգամավոր տիկին Մուրադյանի ելույթն, ինչպես վերը նշեցինք, ուշագրավ էր, և դա՝ հատկապես ելույթի ընթացքում նրա հնչեցրած մեկ տասնյակի հասնող լեզվա-ոճական սխալներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Մասնավորապես, տիկին Մուրադյանը ԱԺ ամբիոնից խոսում է էկոլոգիական գրագիտության մասին՝ օգտագործելով այսպիսի սխալ ձևակերպումներ.
Կարևոր է ուշադրություն դարձնել էկոլոգիական կրթության մակարդակի վրա(վրան այստեղ ավելորդ է՝ մակարդակին):
Նույն մածեմածիկայի խնդիրը լուծելիս էլ կարելի է ընտրել էկոլոգիական թեմա (ճիշտը՝ մաթեմատիկան է):
Ինչ-որ տեղ թուղթը գցելը, ճյուղը կոտրելը՝ չի խոսում այդ պահին մեր ստացած վնասից, այլ խոսում է մեր սերունդների, ազգաբնակչության, բոլորի վտանգների, վնասների մասին է խոսքը: (Անկեղծ ասած՝ չհասկացանք այս նախադասության իմաստը):
Չի կարող անտարբեր մնալ այս երևույթին (ոչ թե երևույթին, այլ՝ երևույթի հանդեպ):
Հասկանանք հետևանքների մասին (ոչ թե հետևանքների մասին, այլ՝ հետևանքները):
Դաստիարակության մակարդակի ուշադրության կենտրոնում փորձենք պահել Էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցը (Ինչ-որ խուճուճ նախադասություն, որտեղ դաստիարակություն ասելու փոխարեն դաստիրակություն է ասում):
Եվ սրանք Ռուզաննա Մուրադյանի՝ ընդամենը 3 րոպեանոց ելույթում թույլ տված սխալների մի մասն են միայն:
Թերևս պատգամավորի այս ելույթից կարելի է հանգել մեկ պարզ ճշմարտության. սկսել է պետք մեզանից, ու բացի էկոլոգիական դաստիարակությունից, լրջորեն զբաղվել նաև մայրենիի ուսուցմամբ:
Հ.Գ. Է՜հ, ականջդ կանչի, Արամ Մանուկյան:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02