«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, պարտություն կրելով Սիրիայում, զանգվածաբար տեղափոխվում են Պակիստանի Վազիրիստան շրջան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
«2016 թվականի ձմեռվանից դիտվում է Սիրիայից և Իրաքից Վազիրիստան շրջան (Պակիստան) ԻՊ գրոհայինների զգալի ուժերի տեղափոխում՝ նրանց հետագա վերադասավորմամբ: Այլ խոսքով՝ Սիրիայում ռազմաքաղաքական խնդիրների լուծումը մի կողմից նվազեցնում է զինված ծայրահեղականների թիվը ֆիզիկական մակարդակով, մյուս կողմից՝ ստիպում է ԻՊ-ին փոխել ոչ միայն ռազմավարությունը, այլև առաջիկա ակտիվության աշխարհագրությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներն անցել են Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս համաշխարհային նոր ահաբեկչական ցանցի ստեղծման: Բորտնիկովը նշել է, որ ահաբեկիչները մարտահրավեր են նետել քաղաքակիրթ աշխարհին և ցանկանում են խուճապ սփռել աշխարհի տարբեր անկյուններում, վախեցնել իրենց դեմ պայքարող երկրներին: Նրանք նաև ցանկանում են աջակիցներին և հովանավորներին ցուցադրել «հետագա ակտիվ գործողությունների ունակությունը»:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44