Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բոստոնի հայկական անկախ ռադիոյի հիմնադիր, քաղաքի միակ հայկական կրթօջախի՝ «Սուրբ Ստեփանոս» վարժարանի համահիմնադիր Ժիրայր Ղարիբյանի տիկնոջը՝ Եվգինե Ղարիբյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ձեր ընտանիքի կողմից հիմնադրված ռադիոկայանը արդեն 37 տարի Հայրենիքից հեռու շարունակում է նպաստել ազգապահպանությանն ու հայապահպանությանը: Բոստոնյան մեծ հայկական համայնքը, ցավոք, չունի անհրաժեշտ քանակությամբ լրատվամիջոցներ, սական Ձեր ռադիոն յուրաքանչյուր շաբաթ կարողանում է Հայաստանից ստացված լուրերը, նորությունները մատուցել մեր հայրենակիցներին, լսելի դարձնել նրանց Հայրենիքի սրտի զարկը, մայրենի լեզուն: Ցավում եմ, որ Ձեր արժանավոր ամուսին Ժիրայրը անժամանակ հեռացավ կյանքից, սակայն նրա նվիրական գործը շարունակում եք Դուք»: Նախարարը հյուրին հորդորեց ռադիոժամերի ընթացքում շատ խոսել հայադարձության, հայրենադարձության մասին, որպես օրինակ ներկայացնել հայրենադարձված հայերին, նրանց հաջողությունները Մայր հայրենիքում:
Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Եվգինե Ղարիբյանին պարգևատրեց ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով:
Շնորհալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Եվգինե Ղարիբյանը ներկայացրեց Բոստոնի հայ համայնքի խնդիրները և հայապահպանությանն ուղղված աշխատանքները: «Ժամանակին Բոստոնում էր ապրում և ստեղծագործում Ամերիկայի հայ մտավորականության մի համաստեղություն: Ցավոք, այժմ այդպես չէ: Վտանգված է հայ դպրոցը, սակայն փորձում ենք հեռու մնալ ուծացումից»,-նշեց տիկին Ղարիբյանը՝ խոստանալով առավել սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ՝ ռադիոյի միջոցով ներկայացնելով նաև նախարարության՝ հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերը:
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58