Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության առևտրի հարցերով նորանշանակ հանձնակատար, ՄԹ խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Փրիթչարդին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում նրա գործունեության հետ՝ հայ-բրիտանական առևտրատնտեսական կապերը զարգացնելու և դրանց նոր թափ հաղորդելու առումով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ կա, որը ներկայումս ամբողջությամբ չի օգտագործվում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծածավալ բարեփոխումներ է իրականացում տնտեսության ու այլ ոլորտներում և ավելացրել, որ մեր երկիրը կարող է բարենպաստ պայմաններ առաջարկել բրիտանական կապիտալին, այդ թվում՝ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու առումով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի կողմից իր պաշտոնի հաստատումը վկայում է բրիտանական կառավարության շահագրգռվածությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստանի հետ առևտրաշրջանառության զարգացման և գործարար կապերի խթանման գործում: ՀՀ-ում ՄԹ առևտրի հարցերով հանձնակատարը նշել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը և իր նպատակն է պաշտոնավարման ընթացքում շոշափելի նյութական արդյունք տեսնել:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրային ռեժիմների բարելավմանը, Երևան-Լոնդոն ավիաչվերթի գործարկման հնարավորությանը, էներգետիկայի, ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44