Նույնիսկ ԱՄՆ-ի նման զարգացած երկրները Հայաստանից սովորելու բան ունեն առողջապահության ոլորտում գոյություն ունեցող համեստ ռեսուրսների ռացիոնալ ու արդյունավետ գործածման ոլորտում։ Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել առողջապահության իրավունքի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Դայնյուս Պուրասը։
Նրա խոսքով՝ Հայաստանում մի շարք ոլորտներում զգալի առաջընթաց է գրանցվել՝ օրինակ ոչ այնքան վաղուց Հայաստանը դարձել է առաջին երկրներից մեկը, որը վերացրել է մորից երեխա ՄԻԱՎ վարակի փոխանցումը։ Ընդհանուր առմամբ ՄԻԱՎ- դրական մարդկանց ու տուբերկուլյոզով հիվանդների հարցում երկրում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է։
Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք դեռ կան առողջապահության ոլորտում, Դայնյուս Պուրասը նշեց պալիատիվ բուժման հետ կապված իրավիճակը, որն անհրաժեշտ է բարելավել․ այսօր քաղցկեղի տերմինալ փուլով 50 հիվանդներից միայն մեկին են հասանելի տառապանքները թեթեւացնող դեղամիջոցները, մինչդեռ նման դեղամիջոցները պետք է բոլորին հասանելի լինեն։
Մեկ այլ խնդիր, որը նկատել է Դայնյուս Պուրասը, Երեւանում ու երկրի մարզերում բուժսպասարկման որակի միջեւ գոյություն ունեցող տարբերությունն է։ ՄԱԿ հատուկ զեկուցողի խոսքով՝ պետք է գործադրլ բոլոր ջանքերը, որպեսզի մարզերում մարդիկ կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ բուժումը, որպեսզի մայրաքաղաք գալու կարիք չունենան։
Հայաստանի առողջապահության ոլորտի եւս մեկ խնդիր, ըստ Պուրասի, հոգեբուժության անբավարար զարգացումն է։ Երեւանում ու Սպիտակում կան հատուկ խնամքի տներ հոգեկան խանգարումներով մարդկանց համար, բայց դրանք կարող են աշխատել մարդկանց սահմանափակ քանակության հետ, իսկ մեծամասնության համար նման ծառայություններն անհասանելի են։
Հաջորդ խնդիրը, որին ուշադրություն է դարձրել Դայնյուս Պուրասը, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար բուժհաստատությունների մեծ մասի անհարմարությունն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ից 29-ը Պուրասը ծանոթացել է Հայաստանում առողջապահության համակարգի ու հոգեբուժական օգնության կազմակերպման հետ։ Հայաստան իր առաջին այցելության շրջանակում ՄԱԿ հատուկ զեկուցողը այցելել է Երեւան, Դիլիջան, Աբովյան, Սպիտակ ու Վանաձոր։ Իր եզրափակիչ զեկույցը նա կներկայացնի Մարդու իրավունքների հարցերով խորհրդին 2018-ի հունիսին։
11:21
11:11
10:52
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03