«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ եւ հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «ASİMDER» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին, թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը հղումով գրում է ermenihaber.am-ը:
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալեւիների, թուրքերի անվան տակ եւ այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
«ASİMDER»-ի նախագահի խոսքով՝ տարբեր ուսումնասիրություններ եւ հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում ներկայումս, ընդհանուր առմամբ ապրում է 37 055 ծպտյալ հայ ընտանիք։ «Այսպես, Դիարբեքիրում 1 000 հայ ընտանիք ապրում է քրդի, ասորու կամ ալեւիի անվան տակ, Մալաթիայում 3 655 հայ ընտանիք, Էլազըղում՝ 1 000, Թունջելիում՝ 2 000, Սիիրթում ՝ 1 200, Երզնկայում (թրք․ Էրզինջան)՝ 1 300, Սեբաստիայում (թրք․ Սիվաս)՝ 2 000, Քահրամանմարաշում՝ 3 000 հայ ընտանիք իրեն ներկայացնում է որպես քուրդ կամ ալեւի:
Կեսարիայում կա 5 000 հայ ընտանիք, ովքեր քողարկված են որպես թուրք, Վանում՝ 4 000, Ադըյամանում՝ 1 600 հայ ընտանիք ծպտված է քրդի անվան տակ, Շանլըուրֆայում 3 000 ընտանիք ներկայանում է որպես արաբ կամ քուրդ, Մարդինում 1 500 հայ ընտանիքում ներկայանում է որպես արաբ, Ադանայում 2 000 հայ ընտանիք քողարկվում է քրդի, արաբի կամ ալեւիի անվան տակ»,- հայտարարել է Գյուլբեյը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23