Եվրասիական տնտեսական միությունը տարեց տարի ամրացնում է իր դիրքերն ու նշանակությունը գլոբալ համատեքստում: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:
«Այսօր կարելի է վստահորեն ասել այն մասին, որ ինտեգրացիոն գործընթացն անդրադառնում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների վրա: Միջպետական առևտրաշրջանառությունը, արտահանման ծավալները աճել են մոտ 2 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը Ղրղզստանում կազմել է 6.4 տոկոս, Հայաստանում՝ 5.9, Ղազախստան՝ 4.3, իսկ Ռուսաստանում ու Բելառուսում՝ մոտ 1.6 տոկոս»,- ասաց նախարարը:
Դենիս Մանտուրովը նշեց, որ հարկավոր է զարգացնել արդյունաբերական կոպերացիաները բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ավտոմոբիլային արտադրությունը, էլեկտնիկայի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը և այլն:
Նախարարն ասաց, որ աշխատանքներ են տարվում եվրասիական կենտրոնում հաստոցների ստեղծման վերաբերյալ, որը թույլ կտա արդյունաբերության զարգացումը նոր մակարդակում իրականացնել:
Նախարարը կարևորեց այն, որ ԵԱՏՄ անդամ պետությունները համաձայնեցված քաղաքականություն վարեն՝ երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու ուղղությամբ: «Ազատ առևտրի գոտի է գործում Վիետնամի հետ: Եվ հիմա մենք ակտիվ բանակցություններ են վարվում նման գոտիներ ստեղծելու ուղղությամբ այլ պետությունների հետ, ինչպես Հնդկաստանը, Սինգապուրը, Սերբիան»,- նշեց նա:
Վերջում նախարարն ասաց, որ ԵԱՏՄ անդամների կողմից ընտրված զարգացման տեմպը վերջին հաշվով կհանգեցնի ԵԱՏՄ ներսում նոր «չեմպիոնների» առաջացմանը:
ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանն էլ համաձայնեց, ասաց, որ սինխրոնացված աշխատանքը սկզբունքորեն կարևոր հարց է պետությունների միջև տնտեսական համագործակցության համար:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03