«Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի»:
Այսօր ելույթ ունենալով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը:
Նա նշեց, որ նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:
Նա նշեց, չնայած Հայաստանը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ այն հարուստ է իր հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով:
«Համաժողովին նույն սեղանի շուրջ մենք համախմբում ենք ներդրողների, գործարարների, գիտնական-գյուտարարների և կառավարության ներկայացուցիչների՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով»,-ասաց Արա Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը հակամարտությունների լուծման համար:
Նշենք, որ համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը: Առաջին համաժողովը կայացել է անցյալ տարի Երևանում, ներկա է եղել 37 երկրի ավելի քան 800 մասնակից: Աբրահամյանի խոսքով, այս համաժողովին կան էլ ավելի շատ հյուրեր:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55