Ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևի ընդունմանն աջակցող ԱՄՆ կոնգրեսականների թիվն այս շաբաթ հասել է 100-ի՝ ազդարարելով Հայոց ցեղասպանության դասերը Միջին Արևելքում և աշխարհում՝ ապագա ոճրագործությունները կանխելու համար օգտագործելու մասին օրենքի ընդունման նկատմամբ աճող աջակցությունը: Այդ մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, գրում է asbarez.com-ը:
«Մենք ուրախ ենք տեսնել 220-րդ բանաձևի ընդունման նկատմամբ աճող աջակցությունը և այն փաստը, որ երկու կուսակցություններից էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան առաջնորդները նախկինում բազմիցս պաշտպանել են Հայոց ցեղասպանության հիշատակումն ԱՄՆ-ի կողմից՝ սկսած խոսնակ Փոլ Ռայանից և մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիից մինչև դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս ու հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգել»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով, որ սպասում են բանաձևի հեղինակների շարունակական ջանքերի աջակցությանը՝ Կոնգրեսում դրա ընդունումը երաշխավորելու համար:
Բանաձևի հեղինակներն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆն են: Այն շեշտում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ հիշատակումը և հետևողական դատապարտումը կուժեղացնի ժամանակակից ցեղասպանությունների կանխարգելման հարցում ԱՄՆ միջազգային դիրքորոշումը»:
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55