«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զագացման համար»,-ելույթ ունենալով Երևանում այսօր մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն ասաց, մոտ ժամանակներս կավարտվեն Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար:
«Կարծում եմ, ճիշտ կլինի քննարկել նաև այդ հնարավորությունները, մեր երկրների մասնակցությունն այդ աշխատանքներին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայ-ռուսական միջտարածաշրջանայն 6-րդ համաժողովին, վարչապետն ամրագրեց բոլոր միջպետական մակարդակներում համագործակցության բարձր մակարդակը:
«Միաժամանակ պետք է նշել, որ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա: Մենք մեծ աճ ենք նկատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում, այդ թվում ներմուծման, արտահանման, զբոսաշրջության ոլորտներում, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելը:
Կարծում եմ, քննարկման թեմաները բազմազան են: Բոլորին ցանկանում եմ մաղթել բարեհաջող աշխատանք և ցանկանում եմ, որ դուք զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի»,-ելույթն ամփոփեց Կարեն Կարապետյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55