Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը համարում է ծանր: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, նրա խոսքով, լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա, քանի որ Հայաստան եկող տրանսֆերները պակասել են:
«Հնարավոր չէ դրական գնահատել նման իրավիճակը, ցավալի է: Բայց ունենք այն, ինչ ունենք», - ասաց Արարատ Զուրաբյանը:
Aysor.am-ի հարցին, թե պետք է հարմարվե՞լ իրավիճակին, ԱԺ պատագամավորը պատասխանեց, որ ընդհանրապես, որևէ իրավիճակին հարմարվել չի կարելի ու հավելեց. «Այստեղ կա ոչ թե ինչ-որ քայլերի խնդիր, որոնք պետք են, որպեսզի այս վիճակն ինչ-որ չափով շտկվի: Ո՛չ: Այստեղ ստրատեգիական խնդիր կա և դա այն է, որ Հայաստանը այսպես շարունակել չի կարող: Պետք է գտնվեն ելքեր, որպեսզի երկիրը սկսի զարգանալ շատ ավելի լուրջ տեմպերով»:
Զուրաբյանը հիշեցրեց ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացրած 15 քայլերը, որոնք, ըստ նրա, եթե կիրառվեն, «լուրջ փոփոխություններ» կկատարվեն:
«Բայց ցավոք սրտի, մեծամասնությունն իր ծրագիրն է իրականացնում: Կարծում եմ, որ այս քայլերով որևէ բան փոփոխել հնարավոր չէ, պետք է գտնել ելքեր՝ ստրատեգիական լուրջ փոփոխություններ իրականացնելու, նոր ներդրումներ հայթայթելու, մթնոլորտ ստեղծելու, որ ներորդողները գան Հայաստան: Անելիքները շատ են», - ասաց Զուրաբյանը:
Aysor.am-ի մյուս հարցին, թե հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքի կողմից որպես ելք դիտարկվի կառավարության հրաժարականի պահանջը, Զուրաբյանը պատասխանեց.
«Նման հարց մեր օրակարգում չկա և ես կարծում եմ, որ առաջիկայում նման հարց չի կարող ի հայտ գալ: Բայց կառավարությունը գործում է արդեն մեկ տարի և ակնկալում ենք, որ նրա գործունեության արդյունքում պետք է լինեն լուրջ կոնկրետ փոփոխություններ: Եթե դրանք չլինեն, հետագան ցույց կտա»:
Այդուհանդերձ, Զուրաբյանի կարծիքով, վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից մեկ տարի անց, հասարակությունը որևէ դրական փոփոխություն չի տեսել:
«Կուզեի, որ փոփոխություններ լինեին դեպի դրականը, բայց ցավոք, առարկայական փոփոխություն ես չեմ նկատել», - ասաց Զուրաբյանը:
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32