Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին:
Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման: Կարծում եմ՝ դուք ունեք ֆանտաստիկ հեռանկարներ, բոլորդ երիտասարդ եք, լի էներգիայով, ինքներդ ձևավորել եք ձեր եսը և հանդիպելով այստեղ՝ կարող եք մտքեր, փորձ փոխանակել, ձևավորել կապեր ու մասնակցել այսօրվա օրակարգերին, ձևավորել վաղվա օրը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել, լինել հաջողակ, մասնակցել սեփական երկրի զարգացման գործին:
Այնուհետև վարչապետ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին հյուրընկալել է կառավարությունում, պատասխանել նրանք հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայկական սփյուռքին, համաշխարհային տնտեսության միտումներին, մարտահրավերներին, Հայաստանում իրականցվող բարեփոխումների ուղղություններին և այլն: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության, «Shape Eurasia-2017»-ի անցկացմանն աջակցելու համար և Կարեն Կարապետյանին շնորհել «Global Shapers»-ի պատվավոր անդամի կոչում:
Համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնությունը համարվող «Global Shapers Community»-ի նպատակն է համախմբել երիտասարդ առաջնորդներին «աշխարհում իրավիճակը բարելավելու» գաղափարի շուրջ: Այն կազմակերպված է ցանցային կենտրոնների ձևաչափով, որոնց գործունեությունը միտված է տեղական ազդեցություն ունեցող ծրագրերի ստեղծմանը: «Shaper»-ների համայնքը ներառում է աշխարհի 170 երկրներից ավելի քան 6800 երիտասարդ առաջնորդների:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47