Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում սպասվածից մեծ արձագանք ստացավ: Հետաքրքիր է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անդրադարձը Երևանի կենտրոնում Նժդեհի արձանի տեղադրմանը. «Ռուսաստանում զարմացած են Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»,- ասել է Զախարովան` նշելով, որ հայտնի է Մոսկվայի վերաբերմունքը՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության որևէ արտահայտության նկատմամբ:
Սկսենք նրանից, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը նպատակահարմարությունը հարցականի տակ է, քանի որ եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո հասարակության շրջանում որոշակի լարվածություն կար Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, ապա ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի այս հայտարարությունը լրացուցիչ առիթ է ստեղծում, որպեսզի հասարակությունը բացասաբար տրամադրվի ՌԴ-ի նկատմամբ:
Ինչ վերաբերում է Զախարովայի հայտարարության բովանդակությանը, ապա պետք է նշել, որ Նժդեհն իր գործով է ցույց տվել իր մեծությունը: Նժդեհը առանցքային դերակատարություն է ունեցել հատկապես թուրքերի դեմ մղված 1918թ-ի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, երբ երբ դրված էր հայ ժողովրդի և հայոց պետականության գոյության հարցը: 1921թ-ին Նժդեհը կազմակերպեց Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը և Զանգեզուրը լքեց այն ժամանակ, երբ երաշխիք ստացավ, որ Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։
Տրամաբանական է, որ Նժդեհի անցած ճանապարհը ակնառու է դարձնում, արձանի տեղադրումը կարող է վրդովմունք առաջ բերել Ադրբեջանում, սակայն այս իմաստով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի զարմանքը ոչ միայն անհասկանալի է, այլև՝ անտեղի:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44