Ուսուցչի օրվա առթիվ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, բազմաթիվ մանկավարժներ և նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է իրողությունը, որ ուսուցչի անխոնջ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մեր հայրենիքի վաղվա արժանապատիվ քաղաքացին և հայոց բանակի քաջարի զինվորը, այն սերունդը, որը վաղն անառիկ է պահելու հայրենիքի սահմանները՝ ապահովելով խաղաղ արարում հայ ժողովրդի համար:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ուսուցիչներին, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն այսօր բարեխղճորեն ու պարտքի մեծ գիտակցումով ծառայում են հայկական զինված ուժերում:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բոլոր ժամանակներում ու բոլոր հասարակություններում ուսուցչի դերը միշտ բարձր է գնահատվել, և այսօր, առավել քան երբևէ, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում կրկնակի ու եռակի կարևորվում է, քանի որ ուսուցիչը ոչ միայն վաղվա մասնագետ է պատրաստում, այլև մեր բանակի ու առաջնագծի ապագա զինվորին:
Մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար մի խումբ մանկավարժներ միջոցառման ընթացքում խրախուսվել են նվերներով: Խրախուսվել և խորհրդանշական նվերներ են ստացել նաև բարձր առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք կրթօջախների աշակերտներ և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:
Վարժարանում հյուրընկալված ուսուցիչները, աշակերտներն ու ժամկետային զինծառայողները նաև ճաշել են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, շրջել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական առօրյային և կեցության պայմաններին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47