Իրաքյան Քրդստանի կառավարության խոսնակ Սեֆին Դիզային մեկնաբանել է Իրանի և Թուրքիայի կողմից հնչող՝ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ սպառնալիքներին:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Դիզային նշել է, որ Քրդստանը չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի կամ Իրանի հետ՝ քաջ գիտակցելով, որ երկու երկրներն ունեն տարածաշրջանի ամենահզոր զինված ուժերը:
«Մենք գլխացավանք չենք փնտրում: Լարվածության ավելացումը ոչ մի օգուտ չի բերի», - ասել է քուրդ պաշտոնյան՝ շեշտելով, որ իրենք ռազմական բախումներ նախաձեռնելու մտադրություն չունեն և փեշմերգա քրդական ուժերի դիրքերն առաջ մղելու խնդիր չունեն:
Վերջինս նաև հայտնել է, որ իրենք հասկանում ու հարգում են հարևան երկրների մտահոգությունները՝ անվանելով Թուրքիային և Իրանին Քրդստանի հին բարեկամներ:
«Երեկվա բարեկամն այսօրվա թշնամին դառնալ չի կարող», - ասել է Դիզային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44