Իտալացի ավագ խոհարար Նիկոլա Դի Մաուրոն Հայաստան է եկել և Սյունիքում կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն է հիմնել: Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Հայաստան եկել է 1 տարի առաջ՝ Հռոմից: Իտալիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում մի շարք ռեստորաններ ունեցող գործարարը նպատակ ունի կիսաֆաբրիկատ պիցցան արտահանել նաև եվրասիական շուկա:
«Վերջին մեկ տարվա ընթացքում ես Սյունիքում աշխատել եմ նոր ծրագրի վրա, որն է՝ ստեղծել հատուկ պայմաններում սառեցված կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն: Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է իտալական ձևով, սակայն բացառապես տեղական մթերքով: Փորձելու ենք մթերքը ձեռք բերել Սյունիքի մարզի հարակից տարածքներից, ինչը կնպաստի ընկերության ֆինանսների տնտեսմանը»,- ասաց նա:
Իտալացի գործարարի խոսքով՝ նախատեսվում է, որ կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրության գործարանում 1 ամսվա ընթացքում արտադրել մոտ 250.000 պիցցա: Նա շեշտեց՝ արտադրության ավտոմատացումը փորձել են հնարավորինս նվազեցնել, որպեսզի ստեղծեն ավելի շատ աշխատատեղեր:
«Գործարանում նվազագույն աշխատատեղերի քանակը 1 գծային արտադրամասում 50 աշխատող է, իսկ առավելագույն աշխատատեղերի քանակը 3 գծային արտադրամասում 150 աշխատող: Գործարանը պատրաստվել է միջազգայի ստանդարտներին համապատասխան ամենաբարձր սարքավորումներով: Մեր չափորոշիչն է ոչ միայն ապահովել սննդի բարձր որակ, այլև ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատողներն աշխատեն որակյալ պայմաններում: Գործարանում աշխատելու են որակավորված մասնագետներ»,- ընդգծեց Նիկոլա Դի Մաուրոն:
Վերջինս հավելեց, որ արտադրամասի տեխնիկան ամբողջովին իտալական է , ինչն, ըստ նրա, կապահովի ամենաբարձր արդյունքը: Նիկոլա Դի Մաուրոն պնդեց՝ սննդի մշակումը նույնպես կլինի բարձր որակով:
«Մեր ապրանքատեսակների սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է, ինչպես նաև Իրանի մի մասը: Ես որոշեցի այս ծրագիրը Սյունիքում իրականացնել, հաշվի առնելով տեղական իշխանությունները պատրաստակամությունը և տեղացիների նկատմամբ նրանց ուշադրությունը: Մարզի ղեկավարությունը փորձում է տեղի բոլոր խնդիրներին լուծում տալ, ինչն արտերկրյա բիզնեսի համար շատ կարևոր գործոն է»,-եզրափակեց Նիկոլա Դի Մաուրոնն:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47