Հանրության կողմից տնօրինվող գումարները մեծացել են: Tert.am- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմախոսների կարծիքներին, որ հանրությունն իր վրա չի զգում բոլոր այն բարեփոխումները, որոնք, ըստ իշխանության`վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը գրանցել է:
«Իսկ որոնք են այն պարամետրները, որոնցով մեր ընդդիմախոսները գտնում են, որ իրավիճակը չի լավացել: Եկեք խոսենք փաստերով: Մենք ունենք ներմուծումների 24-25 տոկոս աճ: Եթե չունենանք վճարունակ պահանջարկ՝ ներմուծումը կկատարվի՞, իհարկե ոչ: Ուրեմն կա վճարունակ պահանջարկ, որը խթանում է ներմուծումների աճը: Մենք ունենք 21-22 տոկոս արտահանման ծավալների աճ, իսկ դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ դրսից գումար է գալիս Հայաստան, որը վերաբաշխվում է հանրության շրջանում, հանրության տնօրինող գումարները վերաբաշխվում են»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Ըստ պատգամավորի՝ մեծացել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, ինչը նշանակում է, որ դրսում վաճառվող ապրանքի գումարը ևս գալիս է գյուղացիական տնտեսություններին:
«Իսկ կարո՞ղ են իմ ընդդիմախոսներն ասել՝ երբևէ գյուղացիական տնտեսություններն այսչափ մատչելի վարկային ռեսուրսներ ունեցե՞լ են, 2 տոկոս է, նման բան չի եղել: Կարո՞ղ են ասել՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու համար եղե՞լ են, չեն եղել, սարքավորումները, հումքը հիմա ավելացված արժեքի հարկով չեն հարկվում, իսկ սա չի՞ նշանակում, որ նրանք հավելյալ շրջանառություն ունեն, եթե ԱԱՀ-ն չեն տալիս: Սրանք նպաստավոր պայմաններ են ներդրումների խրախուսման համար»,- ավելացրեց տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը:
Խոսրով Հարությունյանը հարց տվեց՝ իսկ ժողովրդի վիճակը վատանո՞ւմ է և պատասխանեց, որ ոչ, չի վատանում՝ լավանում է: Պատգամավորը հորդորեց քննադատելուց թվերով խոսել:
Շարունակությունը՝ այստեղ:
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55