Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:
Հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:
Խաղից առաջ լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ընտրանու հարձակվող Ռուսլան Կորյանը:
- Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը:
- Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած եմ եղել: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա կարող եմ ասել, որ Լեհաստանի ընտրանուց կրած պարտությունից հետո բոլորս մարտական ենք տրամադրված:
- Ի՞նչ տրամադրություն ունի թիմը Լեհաստանից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Հասցրե՞լ եք մոռանալ անհաջողությունը:
- Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է այսքան շուտ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:
- Հայաստանը ինչ-որ բանով առավե՞լ է Ղազախստանից:
- Ըստ իս` հավասար թիմերի հակամարտություն է: Խաղերից ելնելով` հնարավոր է, որ Ղազախստանին ինչ-որ տեղ վարպետություն է պակասում:
- Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում մե՞ծ առավելություն է Հայաստանի ընտրանու համար:
- Միանշանակ, նա մեր առաջատարն է: Միաժամանակ, չի կարելի հույսը դնել միայն նրա վրա: Ֆուտբոլը թիմային խաղ է:
- Խաղը կկայանա արհեստական խաղադաշտում: Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ընտրանու խաղի վրա:
- Անձամբ ինձ համար` դա նորություն չէ: Քանի որ մեր առաջնությունում (Ռուսաստան,- խմբ.) մարզադաշտերի կեսն արհեստական է:
- Ոչ-ոքին ձեռնտո՞ւ հաշիվ է ձեզ համար:
- Ոչ:
- Ի՞նչ կասեք հայ երկրպագուներին, որոնք հիասթափված են Լեհաստանից կրած պարտությունից:
- Լեհերի հետ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել երկրպագուներից: Հիմա ցանկանում եմ, որ նրանք մեզ շարունակեն աջակցել: Դա շատ կարևոր է մեզ համար:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55