Մեր նորանկախ Հայաստանի ամենացավոտ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը եղել և մնում է արտագաղթը: Գաղտնիք չէ, որ անցած երկու տասնամյակների ընթացքում բազմաթիվ այլ մասնագետների հետ միասին Հայաստանից հեռացան նաև` մշակույթի, գիտության, սպորտի բանագավառներում հայտնի և ճանաչված դեմքեր: Ես այսօր ուզում եմ անդրադառնալ սպորտին և ուրախությամբ փաստել, որ ի շնորհիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այս ոլորտը միակն է, որտեղ էականորեն նվազեցրել ենք արտագաղթը: Ես հիշում եմ, երբ 1993 թ. մայիսի 16-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում բռնցքամարտիկ Նշան Մունչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ ըմշամարտիկ Արմեն Նազարյանը 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ և հնչեցրին հայկական հիմնը` իրենց մեծագույն նվերը մատուցեցին նորանկախ մեր հայրենիքին և ես մտածում էի, որ մեր պետությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի այս լեգենդար մարզիկները շարունակեն հանդես գալ մեր եռագույնի ներքո, սակայն 1997 թ. Արմեն Նազարյանը տեղափոխվում է Բուլղարիա և Բուլղարիայի դրոշի տակ հանդես գալով` Սիդնեյի 2000թ. օլիմպիական խաղերում կրկին դառնում ոսկե մեդալակիր և առայսօր բնակվում է այնտեղ: Նշան Մունչյանը ցավոք նույնպես հեռացավ Հայաստանից և բնակվում է ԱՄՆ-ում, նա Լոս Անջելեսի «International Sports Union» մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է: Այս իրավիճակը չէր բացառվում, որ շարունակվեր նաև այսօր, եթե հայրենական սպորտը չհայտնվեր Գագիկ Ծառուկյանի ուշադրության և մշտական հոգածության ներքո, ով լինելով բազմազբախ անձնավորություն, իր համար առաջնահերթություն և գերակա խնդիր է դարձրել հայկական սպորտի բարի ավանդույթների վերականգնումը, զարգացումն ու վերելքը: Վերջին տարիներին մեր մարզիկների շռնդալից հաղթանակները բացառապես պայմանավորված են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեր մարզիկներին և մարզիչներին ցուցաբերած բարոյական և ֆինանսական լայն աջակցության, խստապահանջության, ամենօրյա ուշադրության և մի շարք այլ կարևոր գործոններով: Այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանին հաջողվեց ստեղծել մեր մարզիկներից, մարզիչներից և մեր մարզասեր հասարակությունից բաղկացած` կուռ, անքակտելի, համերաշխ, նպատակասլաց, փոխադարձ վստահությամբ ու հարգանքով օժտված, ընդօրինակման արժանի մի մեծ ընտանիք, որտեղ բոլորի նպատակներն ու ցանկությունները մեկ են` նվաճել նոր հաղթանակներ և մարզական բարձունքներ ի փառս մեր հայրենիքի և մեր ժողովրդի: ՀԱՕԿ նախագահի մեկենասությամբ սկսված մեր մարզիկների հաղթարշավն այլև անկասելի է, իսկ հերթական անգամ մեր հիմնի հնչեցմանը և դրոշի բարձրացմանը ազգովի ականատես կլինենք արդեն օգոստոսին Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ և վստահ եմ, որ մեր մարզիկները ՀԱՕԿ նախագահի գլխավորությամբ, մեզ կպարգևեն այդ բերկրանքն ու հուզմունքը:


18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44