Սպարապետի օրը լավ առիթ է հարեւաններին ցույց տալու համար, որ մենք այստեղ ենք, քեֆ ենք անում եւ պատրաստ ենք ցանկացած պահի դիմակայել, եթե հանկարծակի որոշեն ինչ-որ քայլերի դիմել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շարմ Հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:
«Ունենք գաթայի, խորովածի օր եւ նմանատիպ տոներ, սակայն չկար դրանց մեջ ռազմական ոգով տոն, բացի բանակի տոնից: Իհարկե, Խնձորեսկում հանգչում է Մխիթար սպարապետը, սակայն այստեղ նշվող Սպարապետի օրը նվիրվում է մեր բոլոր սպարապետներին»,-ընդգծում է նա:
Պարուսույց Գագիկ Գինոսյանի կարծիքով, Սպարապետի օրը պետք է հիշել նաեւ Մելիք Բարխուդարին, Պետրոս Գետադարձին եւ բոլոր մյուս դավաճաններին, որպեսզի ամբողջապես արժեւորվի բոլոր նրանց դերը, ովքեր քաջաբար պայքարել են հայրենիքի համար:
Տոնակատարությունը ներառում էր մշակութային, ռազմական միջոցառումներ: Միջոցառումների շարքը ավարտվեց գալա համերգով, որին այլ բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա էին նաեւ Սերժ Սարգսյանը,Վիգեն Սարգսյանը եւ Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում մեծ շուքով նշվեց Սպարապետի օրը, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայոց բոլոր սպարապետներին: Որոշվել էր միջոցառումների շարքն անցկացնել հենց Խնձորեսկում, քանի որ այստեղ է գտնվում ազգային հերոս Մխիթար Սպարապետի գերեզմանը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47