Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, համաձայն որի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պետք է վերաբերվի միայն այն պետական մարմինների գործունեությանը, որոնց աշխատակազմը 50 հոգուց ավելի է: Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ պետական կառույցներն իրենք են որոշում՝ որ հարցմանը տրամադրել տեղեկություն (այսինքն, եթե պետական մարմինը որոշի, որ տվյալ հարցումը հանրության համար հետաքրքրություն չի ներկայացնում, կարող է մերժել, իսկ թե որոնք են չափորոշիչները այդ հետաքրքրության պարզման համար` հայտնի չէ): Օրենքի այս նախագծի սևագիր տարբերակը հայտնվել է հասարակական կազմակերպությունների քննարկման սեղանին, չնայած նրան, որ այդ տարբերակը Արդարադատության նախարարության ներքին շրջանառության համար պետք է լիներ, բայց, այնուամենայնիվ, լրագրողական մի քանի կազմակերպությունների՝ տրամադրվել է:
Նախագծի սեւագիր տարբերակի քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունից Էմիլ Մարգարյանը նախագծի լրացումներ եւ փոփոխություններ անելուց հետո նախագիծն ուղարկել է Ինֆորմացիոն ազատությունների կենտրոն եւ խնդրել կարծիք հայտնել։ Մինչդեռ, ոչ ցանկալի կարծիքը լսելուց հետո հրավիրած ասուլիսում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե պատկերացում անգամ չունի այդ նախագծի մասին, և «նախագիծը, որը դրվել է շրջանառության, անհայտ ծագման է»: եթե նախարարության աշխատակիցը նախագիծն ուղարկում է անփութությամբ, ապա վստահորեն խնդիր կա նախարարության ներսում։ Իսկ եթե նպատակադրված ուղարկում են, պետք է ուղարկել բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այս հարցերով։ Իսկ հրաժարվելը սեփական նախագծից՝ առնվազն ծիծաղելի է, միևնույն ժամանակ՝ ամբողջությամբ տեղավորվում է հայաստանյան քաղաքական համակագի տրամաբանության մեջ, երբ տոտալ անպատասխանատվությունը դառնում է ձեռագիր. քննադատություններին ականջալուր լինելու, մասնագիտական քննարկումներ ծավալելու փոխարեն՝ նախարարությունը հարմար մարտավարություն է որդեգրել՝ ցանկացած պահի, երբ հանրային դժգոհության ալիք կբարձրանա, զարմացած դեմքով կհայտարարեն՝ ի՞նչ նախագիծ, ոչ տեսել ենք, ոչ լսել…
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01